«Թալիբան»-ը վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը. այժմ երկիրը կարելի է լքել միայն Քաբուլի օդանավակայանից (լուսանկարներ)

12:25 • 15.08.21

«Թալիբան» արմատական շարժման զինյալներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:

Նշվում է, որ այժմ երկիրը կարելի է լքել միայն Քաբուլի օդանավակայանից: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թալիբները գրավել են Մազարի Շարիֆը` Ուզբեկստանի հետ սահմանին գտնվող Բալխ նահանգի կենտրոնը և երկրի հյուսիսում ամենամեծ քաղաքը: Բացի այդ, արմատական շարժման ուժերն առանց դիմադրության գրավել են Ջալալաբադը՝ արևելյան Նանգարհար նահանգում՝ Պակիստանի հետ սահմանին:Այսպիսով, խոշոր քաղաքներից միայն Քաբուլն է մնացել կառավարության վերահսկողության տակ:

Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը: Անկայունությունը երկրում աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը և «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո:

Taliban fighters stand guard on a roadside in Herat. Concerns are mounting over how long Kabul can stave off the Taliban insurgents as they have captured the northern stronghold of Mazar-i-Sharif, the second-largest city Kandahar and third-largest city Herat all within the last 48 hoursTaliban forces patrol a street in Herat, Afghanistan on Friday. Kabul, the Afghanistan capital, is now the only remaining major city still under government controlThe Taliban have now taken over Jalalabad, spelling the fall of the last major Afghan city other than Kabul to the extremist fighters as the US withdraws its troops from the country. Pictured Taliban forces patrol Herat SaturdayTaliban fighters stand armed with guns in Laghman province after making major gains across Aghanistan in the wake of the US departureA Taliban fighter rides a motorbike through a street in Laghman province. A US defense official has warned it could be only a matter of days before the insurgent fighters take control of KabulTaliban fighters drive the vehicle through the streets of Laghman province Sunday - the same day Jalalabad fellA Taliban fighter sits inside an Afghan National Army (ANA) vehicle along the roadside in Laghman province on Sunday

«Թալիբան»-ը վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը. այժմ երկիրը կարելի է լքել միայն Քաբուլի օդանավակայանից (լուսանկարներ)