Գիշերը ադրբեջանական կողմը սադրանքի է դիմել Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել, սակայն հետ է շպրտվել ելման դիրքեր՝ տալով առնվազն մեկ զոհ

11:03 • 16.08.21

Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ 

Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ:

Հայկական կողմից տուժածներ չկան:

Գիշերը ադրբեջանական կողմը սադրանքի է դիմել Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել, սակայն հետ է շպրտվել ելման դիրքեր՝ տալով առնվազն մեկ զոհ