Ստորջրյա հրաբխային ժայթքման արդյունքում ճապոնական նոր կղզի է առաջացել

16:47 • 17.08.21

Ճապոնական արշիպելագի 6000-ից ավելի կղզիների թիվն ավելացել է մեկով այն բանից հետո, երբ գիտնականները հայտնաբերել են, որ ստորջրյա հրաբխային ժայթքման հետևանքով 1200 կմ Տոկիոյից դեպի հարավ նոր կղզի է առաջացել:

Ինչպես նշում է The Guardian-ը, կղզին ձևավորվել է Խաղաղ օվկաինոսում: Այն հայտնաբերվել է կիրակի:

Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը հայտնել է, որ նոր կղզին կիսալուսնաձև է ՝ մոտ 1 կմ տրամագծով:



Ստորջրյա հրաբխային ժայթքման արդյունքում ճապոնական նոր կղզի է առաջացել