ՌԴ դեսպանն արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ այցելել է ՀՀ սահմանի որոշ հատվածներ, ներառյալ Երասխ գյուղ, հանդիպել հայ և ռուս սահմանապահների հետ (լուսանկարներ)

11:14 • 17.08.21

Ռուսաստանի Դաշնության դեսպան Ս.Պ. Կոպիրկինի` Հայաստանում արձակուրդային ուղևորությունների ժամանակացույցի հաջորդ կետը Արարատի մարզն էր, որտեղ դիվանագետն ընտանիքի հետ այցելել է Փոքր Վեդի գյուղի հնագիտական վայրը, հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Ճամփորդության ընթացքում Կոպիրկինն այցելել է նաև Հայաստանի սահմանի որոշ հատվածներ, ներառյալ Երասխ գյուղ, որտեղ հանդիպել է Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության Արարատի սահմանային ջոկատի ռուս և հայ սահմանապահների հետ: 

Այցելելով ֆորպոստներից մեկը՝ Կոպիրկինն ընտանիքի հետ ծաղիկներ է դրել սահմանապահ Ա.Պ. Կորյակովի կիսանդրու մոտ, որը զոհվել էր 1948 թվականին Թուրքիայի տարածքից ներթափանցած դիվերսանտների հետ մարտում ծառայողական պարտականությունները կատարելիս:


Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и на открытом воздухе)Возможно, это изображение (3 человека и люди стоят)Возможно, это изображение (стоит и небо)Возможно, это художественное изображение (3 человека, люди стоят и в помещении)

ՌԴ դեսպանն արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ այցելել է ՀՀ սահմանի որոշ հատվածներ, ներառյալ Երասխ գյուղ, հանդիպել հայ և ռուս սահմանապահների հետ (լուսանկարներ)