Մերձմոսկվայում կործանվել է Իլ -112 Վ ռազմական օդանավի միակ թռիչքային նմուշը. կան զոհեր (տեսանյութ)

16:13 • 17.08.21

Օգոստոսի 17-ին Մոսկվայի մարզում կործանվել է Իլ -112 Վ թեթև ռազմական տրանսպորտային ինքնաթիռի միակ թռիչքային նմուշը: Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռում գտնվող բոլոր երեք մարդիկ զոհվել են, գրում է ՏԱՍՍ-ը:

Ինքնաթիռը կործանվել է մերձմոսկովյան Կուբինկա օդանավակայանում վայրէջք կատարելիս;

Ընկնելուց առաջ ինքնաթիռի աջ շարժիչը հրդեհվել է, որից հետո ինքնաթիռը թեքվել է դեպի աջ եզր, սկսել արագությունը կորցնել, շրջվել և ընկել թռիչքուղուց 1,5 կմ հեռավորության վրա:

Ըստ տեղեկությունների՝  ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է:

Մերձմոսկվայում կործանվել է Իլ -112 Վ ռազմական օդանավի միակ թռիչքային նմուշը. կան զոհեր (տեսանյութ)