ԱՄՆ-ի դեսպանը և դիվանագիտական ներկայացուցչության աշխատողները շարունակում են աշխատել Քաբուլում

13:54 • 17.08.21

Ռոս Ուիլսոնը հայտնել է, որ ինքը և ԱՄՆ-ի դեսպանության մյուս աշխատակիցները շարունակում են աշխատել Քաբուլում՝ վտանգի մեջ գտնվող հազարավոր ԱՄՆ-ի քաղաքացիների և աֆղանցիների օգնելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Չնայած ստահոդ հաղորդագրություններին, ԱՄՆ-ի դեսպանատան անձնակազմը և ես մնում ենք Քաբուլում և ջանասիրությամբ աշխատում, որպեսզի օգնենք հազարավոր ԱՄՆ-ի քաղաքացիներին և խոցելի աֆղանցիներին: Մենք շարունակում ենք մեր գործը: Մեր հավատարմությունն աֆղանցի ժողովրդին մնում է անփոփոխ»,-ասվում է դեսպանի՝ Twitter-ում զետեղված հայտարարության մեջ:

Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ:

Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները և աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ և իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ հեռացել է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»:

Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, և պետության կառավարման ձևը պարզ կդառնա առաջիկայում:

ԱՄՆ-ի դեսպանը և դիվանագիտական ներկայացուցչության աշխատողները շարունակում են աշխատել Քաբուլում