Թալիբները հրապարակավ մահապատժի են ենթարկել Աֆղանստանի նախկին իշխանությունների աջակիցներից. լրատվամիջոցներ
Աֆղանստանի հարավային Քանդահար քաղաքում թալիբները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել չորս հրամանատարների, որոնք նախկին կառավարության կողմնակիցներն էին: Տեղի բնակիչները այս մասին հայտնում են Twitter-ում, գրում է korrespondent.net-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է հոծ ամբոխը հավաքվել մարզադաշտում: Տեսանյութը նկարահանողն էկրանից դուրս ասում է, որ մարդիկ հավաքվել են հրապարակային մահապատիժը տեսնելու համար:
Մահապատժի ենթարկվածների թվում էր Հաշիմ Ռեգվալ անունով հրամանատարը, որը մոտ էր Քանդահարի ոստիկանության նախկին պետ, գեներալ Աբդուլ Ռազակին:
Իր հերթին, «Թալիբան»-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աֆղանստանում թալիբները կրակել էին ցուցարարների ուղղությամբ: Ջալալաբադ քաղաքում տեղի բնակիչները ցույց էին կազմակերպել՝ ի պաշտպանություն Աֆղանստանի ազգային դրոշի: Թալիբները կրակ են բացել ցուցարարների վրա:
Նաև հաղորդվել է, որ թալիբները սպանել են առանց գլխաշորի մի կնոջ՝ իր համագյուղացիների աչքի առաջ: Թալիբները գնդակահարել են տեղի բնակչուհուն՝ գլուխը բաց փողոց դուրս գալու համար:
Taliban execute four famous commanders in the Kandahar’s stadium, including a close one to General Razaq named Hashim Regwal. pic.twitter.com/RF5OiMrilb
— Muslim Shirzad (@MuslimShirzad) August 18, 2021










