Լավրովը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը

15:21 • 18.08.21

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ: 

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Լավրովը Չավուշօղլուի հետ հեռախոսով քննարկել է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները:

Նախարարները շահագրգռվածություն են հայտնել իրավիճակի կայունացման հարցում և հիմնական ուժերին կոչ են արել Աֆղանստանում ապահովել անվտանգությունն ու կարգուկանոնը:

Լավրովը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը