Կառավարության նիստը․ գործադիրի ծրագիրը հաստատվեց (տեսանյութ)

15:03 • 18.08.21

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության անդամներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26 թվականի գործունեության ծրագիրը: 

Կառավարության նիստում այսօր ծրագիրն ընդունելուց հետո՝ մյուս շաբաթ, այն կքննարկվի Ազգային ժողովում։

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տված նախընտրական խոստումների, հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության վրա»,- ասաց Փաշինյանը:

Ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից` առաջին բաժինը ներառում է անվտանգություն և արտաքին քաղաքականությունը, երկրորդը` տնտեսությունը, երրորդը` ենթակառուցվածքների զարգացումը, չորրորդը` մարդկային կապիտալի զարգացումը, հինգերորդը` իրավունքը և արդարադատությունը, վեցերորդը` ինստիտուցիոնալ զարգացումը:

 

Կառավարության նիստը․ գործադիրի ծրագիրը հաստատվեց (տեսանյութ)