Նյու Յորքում անհայտ տղամարդը կրակ է բացել փողոցում իրենց ժամանցը կազմակերպած երիտասարդների ուղղությամբ. կան վիրավորներ
Նյու Յորքում զինված հարձակման հետևանքով առնվազն 5 մարդ հրազենային վիրավորում է ստացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին:
Հաղորդվում է, որ երեքշաբթի երեկոյան անհայտ տղամարդը, դուրս գալով մուգ գույնի մեքենայից, կրակ է բացել խանութի մոտակայքում հանգստացող և սեղանի խաղեր խաղացող մարդկանց ուղղությամբ, որոնց տարիքը չէր գերազանցի 30-ը:
Հաղորդվում է, որ 4 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, տուժածներից մեկը հրաժարվել է բուժօգնությունից: Վիրավորների վիճակը կայուն է:










