«Ռոսօբորոնէքսպորտ»-ը հայտարարել է Թուրքիայի հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամության մասին
Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ընդլայնել համագործակցությունն ինքնաթիռների և ուղղաթիռների արտադրանքի մատակարարման հարցում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի պատվիրակության ղեկավար Դենիս Գիզունովը Ստամբուլում IDEF 21 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի ժամանակ:
«Մենք որոշակի խորհրդակցություններ ենք վարում Թուրքիայի հետ՝ նրանց TF -X ծրագրի վերաբերյալ (5 -րդ սերնդի նորագույն թուրքական կործանիչի ստեղծման ծրագիր)` թուրքական կողմին օգնելու նպատակով:
Ավելին, մենք պատրաստ ենք ավելի լայն երկխոսության: Իհարկե, Սու-35-ը Թուրքիայում առաջմղման պոտենցիալ արտադրանք է, սակայն թուրքական կողմը լիովին չի որոշել, թե որ ինքնաթիռն է ցանկանում կապել համագործակցության ծրագրին: Բայց մենք պատրաստ ենք համագործակցության նման զարգացմանը:
Ամեն դեպքում, ոչ միայն հակաօդային պաշտպանության սարքավորումների, այլև, իհարկե, թուրքական ուղղության համար ինքնաթիռների և ուղղաթիռների արտադրանքի առաջմղումը լրացուցիչ է մեզ համար», - ասել է գործակալության աղբյուրը:
Գիզունովը նաև նշել է, որ Ռուսաստանը, C-400 զենիթահրթիռային համակարգերից բացի, պատրաստ է Թուրքիային վաճառել նաև դրանց պաշտպանությունն ապահովող սարքավորումներ:










