Ռուսաստանն ու Չինաստանը կարող են հասանելիություն ստանալ Աֆղանստանում լքված ամերիկյան զենքին. Թրամփ
Ռուսաստանն ու Չինաստանը կարող են հասանելիություն ստանալ ամերիկյան լքված տեխնիկային, որը ներկա պահին գտնվում է «Թալիբան» ծայրահեղական շարժման տիրապետության տակ: Նման կարծիք է հայտնել է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք այնտեղ նորագույն տանկեր և հրթիռներ ունենք: Ես մտադիր է վերցնել բոլոր սարքավորումները, քանի որ գիտեի, որ նրանք (կառավարական զորքերը) չէին պայքարելու: Մենք այնտեղ Blackhawk տեսակի ուղղաթիռներ ունենք, բոլորովին նոր, միլիարդավոր դոլարներ արժողությամբ, այժմ դրանց հասանելիություն կունենան Ռուսաստանն ու Չինաստանը»,- ասել է Թրամփը:
Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը Ջո Բայդենի ղեկավարությամբ Թրամփն անվանել է «ամենամեծ նվաստացումը»:
Բացի այդ, Թրամփը կարծիք է հայտնել, որ մոտ 40 000 ամերիկացի կարող է հայտնվել «Թալիբանի» պատանդառության տակ:
Սպիտակ տան ներկայացուցիչն օգոստոսի 17-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Աֆղանստանից տարհանել է մոտ 1100 ամերիկացի քաղաքացու:










