Հնդկուհին տաճար է կառուցել հանգուցյալ ամուսնու հիշատակին և երկրպագում է նրա պատկերով արձանին (լուսանկարներ, տեսանյութ)

21:22 • 19.08.21

Հնդկուհին, որն ամուսնուն կորցրել է տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով, փոքր տաճար է կառուցել նրա պատվին և երկրպագում է նրա մարմարե կիսանդրուն:

Ինչպես գրում է Oddity Central-ը, Անդհրա Պրադեշ նահանգում բնակվող Պադմավաթին մեծ ուշադրության է աարժանացել հայրենիքում, երբ տեղեկություն է հրապարակվել, որ վերջինս սպիտակ մարմարից քանդակ է կառուցել՝ նվիրված հանգուցյալ ամուսնուն:

Կինը պնդում է, որ ամուսինը մահից կարճ ժամանակ անց երևացել է իր երազներում՝ խնդրելով իրեն տաճար կառուցել: Հնդկուհին նշում է, որ հարգելով ամուսնու «ցանկությունը»՝ որոշել է նրան նվիրված տաճար կառուցել և երկրպագել նրան այդ օրվանից:

Հնդկաստանի միլիոնավոր բնակիչներ տպավորվել են՝ տեսնելով, թե ինչպես է կինը կրոնական ծիսակարգ կատարում ամուսնու կերպարով քանդակի առաջ: Բացի այդ, նա ամեն անգամ հանգստյան օրերին և լիալուսնի օրերին հատուկ աղոթքներ է անում և ուտելիք բաժանում համայնքի բնակիչներին՝ ի հիշատակ ամուսնու:  

Հնդկուհին տաճար է կառուցել հանգուցյալ ամուսնու հիշատակին և երկրպագում է նրա պատկերով արձանին (լուսանկարներ, տեսանյութ)