Սոչիում փոթորկի նախազգուշացում է տրվել  

15:50 • 19.08.21

Սոչիում կրկին փոթորկի նախազգուշացում է տրվել, սպասվում են ուժեղ անձրևներ և քամի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով քաղաքի ղեկավարությանը:

«Օդերևութաբանների կանխատեսումներով՝ օգոստոսի 20-ին, ինչպես նաև օգոստոսի 21-ի գիշերը Սոչիի տարածքում օդերևութաբանական երևույթների ամբողջական համալիր է սպասվում՝ տեղ-տեղ հորդառատ անձրևների,կայծակի, կարկուտի, 15-20 մ/վ արագությամբ քամու տեսքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ նույն ժամանակահատվածում ծովում կարող են պտտահողմեր ձևավորվել:

Սոչիում փոթորկի նախազգուշացում է տրվել