Տաջիկստանում Չինաստանի հետ համատեղ զորավարժություններ են սկսվել

18:24 • 19.08.21

Տաջիկստանում սկսվել են երկրի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումների և Չինաստանի հասարակական անվտանգության ուժերի համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ուսումնավարժանքների շրջանակում կիրառվելու են նորագույն զենքեր, այդ թվում՝ հեռահար տանկեր և թնդանոթներ, հրետանի, ավիացիա, անօդաչուներ և այլ տեսակի սպառազինություն:

Ավելի վաղ Տաջիկստանում համատեղ զորավարժություններ էին սկսվել ռուս զինվորականների հետ: Դրանց մասնակցում էր հանրապետության տարածքում տեղակայված 201-րդ ռուսական ռազմաբազայի մոտ 1000 զինծառայող: