Անտառային հրդեհները կլանում են Եվրոպան և ոչ միայն. BBC News-ը ներկայացրել է աշխարհի տարբեր շրջաններում տիրող իրավիճակը (տեսանյութ)

15:12 • 19.08.21

Եվրոպայի տարածաշրջանը հայտնվել է անտառային հրդեհների տիրապետության տակ՝ Պորտուգալիայից մինչև Ֆրանսիա և Մոնտենեգրո: Այս մասին գրելով BBC News-ը ռեպորտաժ է պատրաստել՝ ներկայացնելով Եվրոպայի և աշխարհի տարբեր մասերում տիրող իրավիճակը:

Անտառային հրդեհները տարածվել են Ֆրանսիայի հարավային Վար շրջանում: Ինչպես այստեղ, այնպես էլ մի շարք եվրոպական այլ շրջաններում և երկրներում օդի բարձր ջերմաստիճանն ու ջերմային ալիքը պահպանվում է օրեր շարունակ:

Էկոլոգիական ճգնաժամի հասցնող հրդեհներ են բռնկվել նաև Իսպանիայի կենտրոնական Ալիվա շրջանում, Մոնտենեգրոյի Նիկսիչ քաղաքում, Պորտուգալիայի Ալգարվե շրջանում, Հունաստանի մի շարք շրջաններում, ինչպես նաև Ռուսաստանում:

Անտառային հրդեհները մոլեգնում են ոչ միայն եվրոպական շրջաններում, այլև Մարոկկոյում, Իսրայելում ԱՄՆ-ում: Մտավախություն կա, որ հրդեհները կարող են ավելի մեծ մասշտաբների հասնել առաջիկայում:

Անտառային հրդեհները կլանում են Եվրոպան և ոչ միայն. BBC News-ը ներկայացրել է աշխարհի տարբեր շրջաններում տիրող իրավիճակը (տեսանյութ)