Մերկելը ռուսերեն է ողջունել Պուտինին. Կրեմլում մեկնարկել է գործիչների հանդիպումը (տեսանյութ)

16:02 • 20.08.21

Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հանդիպման սկզբին Պուտինը ծաղկեփունջ է նվիրել Մերկելին և ողջունել է նրան: Ինչպես երևում է հրապարակված տեսանյութում, Մերկելը ռուսերեն է բարևել Պուտինին ծաղիկները ստանալիս, իսկ ավելի ուշ նույնկերպ ողջունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

ՌԴ նախագահը հանդիպման բաց հատվածում ընդգծել է, որ օրակարգում շատ հարցեր կան քննարկելու, որոնք առանձին քննարկում են պահանջում:

Մերկելն, իր հերթին, հաստատել է, որ դա իր հրաժեշտի այցն է, սակայն անցնելու է աշխատանքային մթնոլորտում:

«Չնայած՝ մենք ունենք տարաձայնություններ, կարծում եմ, որ մենք խոսում ենք միմյանց հետ և մտադիր ենք հետագայում ևս պահպանել մեր շփումը: Ինչպես արդեն ասացի, կան հարցեր, որոնց շուրջ պետք է խոսենք՝ երկկողմ հարաբերություններ, միջազգային օրակարգի հարցեր»,- ընդգծել է գերմանացի կանցլերը:

Վերջինս հավելել է, որ մտադիր է քննարկել նաև երկու երկրի միջև առևտրային հարաբերությունները:  

 

Մերկելը ռուսերեն է ողջունել Պուտինին. Կրեմլում մեկնարկել է գործիչների հանդիպումը (տեսանյութ)