ՄԱԿ-ի Պարենավորման ծրագիրը դադարեցրել է մարդասիրական օգնությունն Աֆղանստանում

15:41 • 20.08.21

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ժամանակավորապես դադարեցրել Է մարդասիրական օգնությունն Աֆղանստանում «անվտանգության հարցում անվստահության պատճառով»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հռոմում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպությանը (ՖԱՕ) և մյուս միջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում:

ՊՀԾ-ն ժամանակավորապես դադարեցրել Է մատակարարումները հումանիտար օգնության միջանցքներով Աֆղանստանում ստեղծված իրադրության պատճառով: Բայց կազմակերպությունը մտադիր Է շարունակել աշխատանքը երկրում՝ հաշվի առնելով այնտեղի իրավիճակը»,- նշել են մշտական ներկայացուցչությունում:

Ավելի վաղ կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Կուն Լին ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ ՊՀԾ-ն ձգտում Է շարունակելու ապահովել իր հումանիտար ծրագրերն Աֆղանստանում՝ անձնակազմի և գործընկերների անվանգության երաշխիքների դեպքում:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրում կարծում են, որ Աֆղանստանում իրադրությունն «ունի հումանիտար աղետի բոլոր նշանները»:

Այնտեղ նաև նշել են, որ յուրաքանչյուր երրորդ աֆղանացին այսօր պարենի սուր կարիք Է զգում:

ՄԱԿ-ի Պարենավորման ծրագիրը դադարեցրել է մարդասիրական օգնությունն Աֆղանստանում