Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում սկսված բարձրահարկի շինարարության շուրջ աղմուկն այսօր ևս շարունակվեց․ Ոստիկանությունն ուժ կիրառեց, կան բերման ենթարկված քաղաքացիներ (տեսանյութ)

15:03 • 21.08.21

Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում սկսված բարձրահարկի շինարարության շուրջ աղմուկն այսօր շարունակվեց։ Բնակիչների և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց, ոստիկաններն ուժ կիրառեցին բնակիչների նկատմամբ, ոմանց էլ բերման ենթարկեցին։ 

Նշենք, որ բնակիչները համոզված են, որ շենքն ապօրինի է կառուցվում։ Նախատեսվում է կառուցել 12 հարկանի բնակելի շինություն, որն ունենալու է ստորգետնյա կայանատեղի։

Երեկ ևս քաշքշուկ է եղել քաղաքացիների և ոստիկանների միջև։  

Նշենք, որ բերման ենթարկված քաղաքացիներին տեսակցելու համար Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին։

Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում սկսված բարձրահարկի շինարարության շուրջ աղմուկն այսօր ևս շարունակվեց․ Ոստիկանությունն ուժ կիրառեց, կան բերման ենթարկված քաղաքացիներ (տեսանյութ)