Մարտունու շրջանից հայտնաբերվել ու տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

18:21 • 21.08.21

Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, 《Կամար》տեղամասից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։

Այս մասինբ հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։

 

 

 

Մարտունու շրջանից հայտնաբերվել ու տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն