Վոլգոգրադից Մոսկվա թռչելիս տագնապի ազդանշան միացրած ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևոյում»  

16:16 • 21.08.21

 

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք է կատարել անսարքություն ունեցող օդանավը, որն ավելի վաղ տագնապի ազդանշան էր տվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:

Ինչպես ավելի վաղ ավելի վաղ հաղորդվել էր Վոլգոգրադից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել:

Խոսքը «Ռոսիա» ավիաընկերության Superjet 100 օդանավի մասին է, որում միացել էր «Օդորակման համակարգի անսարքություն» ցուցիչը:

Վոլգոգրադից Մոսկվա թռչելիս տագնապի ազդանշան միացրած ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևոյում»