Երևանում «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդուն. վերջինս հոսպիտալացվել է. shamshyan.com
Օգոստոսի 23-ին, ժամը 13։30-ի սահմաններում ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշեն վարչական շրջանի Փիրումյանների փողոցի թիվ 35/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 33-ամյա Սարգիս Հովակիմյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։










