Ինձ լռեցնել չի լինի, իսկ մասնագիտական հմտություններիս վրա հանկարծ չկասկածեն, Արմեն Չարչյանը գտնվելու է ազատության մեջ. Էրիկ Ալեքսանյան

22:22 • 23.08.21

Փաստաբանական ողջ գործունեությանս ընթացքում այսօր առաջին անգամ սեփական ձեռքերովս իմ պաշտպանյալին տարել եւ ներկայացրել եմ քրեակատարողական հիմնարկ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավայր ուղեկցելուն:

«Ցանկանում եմ շատ հստակ մի բան ֆիքսեն բոլորը՝ ոչինչ չի մոռացվել ու ոչինչ չի մոռացվելու։ Ինձ լռեցնել չի լինի, իսկ մասնագիտական հմտություններիս վրա հանկարծ չկասկածեն։ Արմեն Չարչյանը գտնվելու է ազատության մեջ»,- գրել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Ինձ լռեցնել չի լինի, իսկ մասնագիտական հմտություններիս վրա հանկարծ չկասկածեն, Արմեն Չարչյանը գտնվելու է ազատության մեջ. Էրիկ Ալեքսանյան