Էրդողանը Զելենսկիի հետ զրույցում «ապօրինաբար օկուպացված Ղրիմի» ազատագրման հույս է հայտնել

10:40 • 23.08.21

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցում հերթական անգամ աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հաղորդում է «Սվոբոդնայա պրեսա»-ն:

«Վստահ եմ, որ Ղրիմի հարթակն իրական գործիք կդառնա ապօրինաբար օկուպացված Ղրիմի ազատագրման գործում»,- Էրդողանի խոսքը մեջբերում է Զելենսկիի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կմասնակցի Կիևի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» ֆորումի առաջին հանդիպմանը, որը կայանալու է օգոստոսի 23-ին։ 

Էրդողանը Զելենսկիի հետ զրույցում «ապօրինաբար օկուպացված Ղրիմի» ազատագրման հույս է հայտնել