Կրեմլը «Ղրիմի հարթակ» համաժողովն անվանել է հակառուսական միջոցառում

16:10 • 23.08.21

Կրեմլում կարծում են, որ «Ղրիմի հարթակը» հակառուսական նախաձեռնություն է: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք այդ միջոցառումը դիտարկում ենք որպես չափազանց ոչ բարեկամական մեր երկրի հանդեպ: Մենք կտրականապես չենք ընդունում նման պնդումները ռուսական շրջանի՝ Ղրիմի նկատմամբ»,- հավելել է նա:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ «Ղրիմի հարթակ» համաժողովի աշխատանքի մեկնարկը «հետհաշվարկի սկիզբն է մինչև թերակղզու վերադարձը»:

Կիևում անցկացվելիք համաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել 44 երկրի և միջազգային կազմակերպության ներաայացուցիչ: