Թալիբները համաներում են առաջարկել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին

11:48 • 23.08.21

«Թալիբան» շարժումը համաներում է առաջարկել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին և փոխնախագահ Ամուրլլահ Սալեհին՝ թույլ տալով նրանց վերադառնալ երկիր:

«Մենք ներում ենք Աշրաֆ Ղանիին, Ամուրլլահ Սալեհին և Համդուլլահ Մոհիբին (անվտանգության հարցով նախագահի խորհրդական): Մենք ներում ենք բոլորին մեր կողմից, գեներեալից, որը կռվում է մեր դեմ, մինչև հասարակ մարդ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է թալիբների բարձրաստիճան առաջնորդ Հալիլ Ռահման Հաքքանին:

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: Ղանիին ընդունել են Արաբական Միացյալ Էմիրություններում:

Երկրի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը հայտարարել է, որ երկրի ղեկավարի բացակայության պարագայում սահմանադրության համաձայն՝ ինքն է ստանձնում ղեկավարի պարտականությունները: Վերջինս կոչ է արել զինված դիմադրություն ցույց տալ թալիբներին:

Թալիբները համաներում են առաջարկել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին