ՀԱՊԿ-ը պատրաստ է Ուզբեկստանի հետ համագործակցությանը. Զաս

16:48 • 23.08.21

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է Ուզբեկստանի հետ համագործակցությանը, սակայն վերադարձն այս կառույց կախված է երկրի ղեկավարությունից և ժողովրդից:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի կայացած արտահերթ տեսահամաժողովի շրջանակում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Մենք պատրաստ են Ուզբեկստանի հետ համագործակցությանը, նման համագործակցություն արդեն իրականացվում է: Ուզբեկ զինծառայողները մասնակցում են մեր միջոցառումներից մի քանիսին՝ նախևառաջ զորավարժություններին: Դա օգտակար է փորձի փոխանակման տեսանկյունից: Սակայն Ուզբեկստանի վերադարձը մեր կազմակերպության կազմ կախված կլինի նախևառաջ ուզբեկ ժողովրդի կամքից և այդ երկրի ղեկավարությունից»,- ասել է Զասը: