Վրաստանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

11:12 • 25.08.21

Վրաստանի հարավային Քվեմո Քարթլի մարզում՝ Հայաստանի հետ սահմանի մոտակայքում, օգոստոսի 25-ի երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը՝ ներկայացնելով Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի մամուլի ծառայության տվյալները, տարերային աղետի ուժգնությունը կազմել է 3.4 մագնիտուդ:

Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 09:31-ին (համընկնում է երևանյան ժամանակի հետ): Էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի հարևանությամբ՝ Նինոծմինդա քաղաքից 25 և Թբիլիսիից 150 կմ հեռավորությամբ: Տուժածների մասին տեղեկություն չկա:

 

Վրաստանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել