Նյու Յորքի նահանգապետի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել

11:49 • 25.08.21

Նյու Յորքի նահանգապետի պաշտոնն առաջին անգամ կին է զբաղեցրել: Դեմոկրատական կուսակցության անդամ, փոխնահանգապետ Քեթի Հոչուլի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել նահանգի Կապիտոլիումում:

Ինչպես հաղորդում է The Associated Press-ը, 62-ամյա դարձել է Նյու Յորքի 57-րդ նահանգապետը: «Կասեմ Նյու Յորքի բնակիչներին, որ գլուխ կհանեմ այս առաջադրանքից: Եվ ես իսկապես հպարտանում եմ, որ կարող եմ ծառայել որպես նրանց նահանգապետ և նրանց հուսախաբ չեմ անի»,- ասել է Հոչուլը:

Վերջինս ընդգծել է, որ իր առաջիկա նպատակը նահանգի դպրոցներում անվտանգ ուսումնական տարվա մեկնարկն է:  

Հոչուլն իններորդ կին նահանգապետն է ԱՄՆ-ում:  

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել էր իր հրաժարականի մասին՝ սեռական բռնության մեջ մեղադրանքի պատճառով: