Հետազոտողներն առաջին անգամ ֆիքսել են՝ ինչպես է բուսակեր կրիան որս անում (լուսանկարներ, տեսանյութ)  

21:13 • 25.08.21

Հետազոտողներն ուշագրավ տեսարան են ֆիքսել, երբ երկարամյա բուսակեր կրիան խախտել է սնման շղթան՝ թռչուն որսալով:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, կրիայի նման վարքագծի պատճառն էլ ավելի «սարսափելի է»: Գիտնականները ֆիքսել են այն պահը, երբ Սեյշելյան կղզիներումբնակվող հսկայական կրիան, որը, ըստ նախկինում ընդունված տեսակետի, բուսակեր էր, հարձակվել և կերել է որորի նմանվող թռչնի ձագին: Մասնագետները պնդում են, որ սա վայրի կրիաների կողմից որսի առաջին վավերագրված տեսարանն է:

«Սա բոլորովին անսպասելի վարքագիծ է և նախկինում երբեք չի նկատվել վայրի կրիաների մոտ»,- նշել է Քեմբրիջի համալսարանի Փիթերհաուս քոլեջի հետազոտող Ջասթին Գերլախը:

Մասնագետների խոսքով՝ անհրաժեշտ է ուսումնասիրություններ կատարել՝ պարզելու, թե որքան հաճախականությամբ է նման վարքագիծ կրկնվում կրիաների շրջանում:

Հետազոտողներն առաջին անգամ ֆիքսել են՝ ինչպես է բուսակեր կրիան որս անում (լուսանկարներ, տեսանյութ)