44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, այն թվերն են, որոնք հաստատված են մահվան վկայականներով. 243 անձանց գտնվելու վայրն անհայտ է. Նիկոլ Փաշինյան

12:59 • 26.08.21

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, որոնցից 3702-ը զինվորականներ են, իսկ 75-ը՝ քաղաքացիական անձինք, 243 անձանց  գտնվելու վայրն անհայտ է: Այս մասին ԱԺ-ում  հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հրապարակում եմ այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով»,- հավելեց Փաշինյանը:

Նա նաև նշեց. «ԳՇ պետի տեղակալը խմբակցությունների հետ հանդիպումներում այլ թիվ է ներկայացրել: Թող զեկուցի ինձ ասած թիվը և հիմնավորի»:

44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, այն թվերն են, որոնք հաստատված են մահվան վկայականներով. 243 անձանց գտնվելու վայրն անհայտ է. Նիկոլ Փաշինյան