Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Ճապոնիան և Ավստրալիան համատեղ զորավարժություններ են սկսել Խաղաղ օվկիանոսում
Հնդկաստանի, Ճապոնիայի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի ռազմածվային ուժերի նավերն օգոստոսի 26-ին սկսել են «Մալաբար» բազմակողմանի զորավարժությունները Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Հնդկաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ երկրի կառավարության լրատվական կայքում:
«Հնդկաստանի ռազմածովային ուժերն օգոստոսի 26-ից մինչեւ 29-ը «Մալաբար-2021» զինավարժանքների ծովային փուլին մասնակցում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի, Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերի և Ավստրալիայի թագավորական ռազմածովային նավատորմի հետ: (…) Այս տարի մենք անցկացնում ենք «Մալաբարի» 25-րդ զորավարժությունները, դրանք ԱՄՆ-ի ռազմածովայինուժերը կազմակերպում են Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում»,- նշված Է հաղորդագրության մեջ:
«Մալաբար» զորավարժություններն անցկացվել են 1992 թվականից Հնդկաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ: 2015 թվականին դրանց մշտական հիման վրա միացել Է Ճապոնիան: 2007 թվականին Ավստրալիայի ռազմածովային ուժերի նավերը զորավարժություններին մասնակցել են մեկական հիման վրա, այժմ Ավստրալիան դարձել Է մշտական մասնակից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










