Թալիբները կարծում են, որ Արևմուտքն Աֆղանստանից տանում է երկրի արժեքավոր մարդկանց
Արևմտյան երկրները Քաբուլից տանում են այն մարդկանց, ովքեր կարող Էին օգուտ բերել Աֆղանստանին: Այդ մասին հայտարարել Է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդն օգոստոսի 24-ին The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես օգոստոսի 25-ին ավելի վաղ հայտնել են Սպիտակ տանը, ամբողջությամբ վերցված օգոստոսի 14-ից ԱՄՆ-ն Աֆղանստանից տարհանել Է ավելի քան 82 հազար մարդ, նրանցից սոսկ 4,5 հազարն են ամերիկացիներ և նրանց ընտանիքների անդամներ:
«Նրանք (Արևմուտքի երկրները) չպետք Է միջամտեն մեր երկրի գործերին և տանեն մարդկային ռեսուրսները՝ բժիշկների, պրոֆեսորների և այլ մարդկանց, ովքեր մեզ հարկավոր են այստեղ: Ամերիկայում նրանք կարող են դառնալ խոհարարներ կամ աման լվացողներ: Դա անմարդկային Է»,- ասել Է նա եւ հավելել, որ բոլորն, ովքեր օրնինական փաստաթղթեր ունեն երկրից հեռանալու համար, կարող են առանց դիմադրության անցնել մայրաքաղաքի օդանավակայան:
Թալիբների ներկայացուցիչը նաև ժխտել Է այն հայտարարությունները, թե շարժման զինյալներն զբաղվում են նրանց հետապնդմամբ, ովքեր դիմակայել են իրենց, և ցանկանում են խիստ կանոններ սահմանել կանանց նկատմամբ: «Մենք ցանկանում եք ապագա կառուցել և մոռանալ այն մասին, թե ինչ Է տեղի ունեցել անցյալում»,- հայտարարել Է Մուջահիդը: Ներկայումս Աֆղանստանից մեկնել են փորձում հազարավոր մարդիկ:
Թռիչքա-վայրԷջքային գոտում ամբոխը ցրելու համար զինվորականներն, այդ թվում ամերիկացի զինվորականներն ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ և կրակել օդ: Մարդիկ կառչում Էին ինքնաթիռների շասիներին և ֆյուզելաժներին երկրից հեռանալու համար: Վերջին տվյալների համաձայն՝ այդ միջադեպերի հետեւանքով շաբաթվա ընթացքում զոհվել Է առնվազն 20 մարդ:
Օգոստոսի 23-ին օդանավակայանի հյուսիսային դարպասների մոտ Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցների և անհայտ անձանց միջեւ ծայր առած փոխհրաձգության զոհ Է դարձել մի աֆղան ուժային: Օդանավակայանում ստեղծված իրադրության համար պատասխանատվությունն արմատականները բարդել են Միացյալ Նահանգների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










