ԱՆ-ն պետական կառույցների աշխատակիցների պատվաստումների գործընթացի վերաբերյալ վիճակագրություն չի իրականացնում

13:49 • 27.08.21

2021 թվականի հուլիսի 15-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստվել է 58108 անձ, որից 2096-ը՝ օտարերկրյա քաղաքացի: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին Առողջապահության նախարարությունից:

Նշենք, որ տվյալներն ամփոփվում են ամսական կտրվածքով:

Մեր հարցին ի պատասխան, թե պատվաստված ՀՀ քաղաքացիներից քանի՞սն են համարվում պետական կառույցի աշխատողներ, Առողջապահության  նախարարությունից չպատասխանեցին՝ պարզաբանելով, որ պատվաստումների գործընթացի վիճակագրությունը պետական կառույցների  աշխատակիցների վերաբերյալ չի վարվում: 

Կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների գործընթացի վիճակագրությունը վարվում է ըստ առանձին ռիսկի խմբերի:

 

ԱՆ-ն պետական կառույցների աշխատակիցների պատվաստումների գործընթացի վերաբերյալ վիճակագրություն չի իրականացնում