5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Է տեղի ունեցել Ֆիլիպինների մոտ

17:35 • 27.08.21

Օգոստոսի 27-ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ֆիլիպինների Մինդանաո կղզու մերձակայքում: Այդ մասին հայտնել են հանրապետության Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինստիտուտի տվյալներով՝ Էպիկենտրոնը գտնվել Է ծովածոցում՝ Գլանի մունիցիպալիտետից, որի բնակչությունը կազմում Է շուրջ 118 հազար, 28 կիլոմետր դեպի հարավ-արևելք: Օջախն ընկած Է եղել 63 կիլոմետր խորության վրա:

Մասնագետները չեն բացառել այդ շրջանում կրկնական ստորգետնյա ցնցումների առաջացման հավանականությունը: Արդյունքում 27 րոպե անց Գլանի մունիցիպալիտետից 6 կիլոմետր հեռավորության վրա տեղի Է ունեցել 2,3 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ: Տուժածների և հնարավոր ավերածությունների մասին տեղեկատվություն այս պահին չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Է տեղի ունեցել Ֆիլիպինների մոտ