Քաբուլում պայթյուն է որոտացել (տեսանյութ)  

17:43 • 29.08.21

Կիրակի հզոր պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին:

Հաղորդվում է, որ պայթյունը բնակելի տան ուղղությամբ հասցված հրթիռային հարվածի հետևանք է դարձել: Տարբեր աղբյուրների տվյալներով՝ մի քանի մարդ է մահացել, որոնց թվում՝ մեկ երեխա:

Հրթիռային հարվածը տեղի է ունեցել Քաբուլի օդանավակայանից ոչ հեռու:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հնարավոր պայթյունի մասին նախազգուշացրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ վկայակոչեով ԱՄՆ հրամանատարների տեղեկությունները: