Թալիբներն Աֆղանստանում սպանել են երգիչ Ֆավադ Անդարաբիին

13:16 • 29.08.21

«Թալիբան» շարժման գրոհայիններն Աֆղանստանի հյուսիս-արևելյան Բագլան նահանգում սպանել են երգիչ Ֆավադ Անդարաբիին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ թալիբները Ֆավադ Անդարաբիին վտարել են Անդարաբ շրջանի իր տնից և սպանել։

Երգչի սպանության մասին հայտնել է նաև Աֆղանստանի ներքին գործերի նախարար Մասուդ Անդարաբին