Օգոստոսի 31-ին ժամանակավորապես կդադարեցվի Աշտարակ քաղաքի որոշ հատվածների գազամատակարարումը

11:49 • 30.08.21

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտավան-2 և Նարեկ թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: 

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: