ԱՄՆ-ի հարավային ափերին է մոտեցել «Իդա» փոթորիկը. ավելի քան 1 մլն տնտեսություն հոսանքազրկվել է
ԱՄՆ հարավային Լուիզիանա նահանգում ավելի քան մեկ միլիոն տուն և ձեռնարկություն հոսանքազրկվել է «Իդա» փոթորիկի պատճառով:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով եղանակային կանխատեսումների ամերիկյան պաշտոնական պորտալի տվյալները, էլեկտրէներգիա չկա նահանգի 1 000 809 տնտեսությունում: Հոսանքազրկվել է ավելի քան 40 000 հաճախորդ:
Փոթորիկը, որը նկարագրվում է վտանգավորության երկրորդ աստիճանով, կիրակի հասել է Լուիզիանա նահանգի ափերին: Քամու արագությունը կազմում է 165 կմ/ժամ: Երկրի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է նահանգում տիրող տարերային աղետի մասին: Հայտնի է, որ առնվազն մեկ մարդ փոթորկի զոհ է դարձել:










