Կուրիլյան ծովն ընկած Մի-8 ուղղաթիռը բարձրացրել են լճի հատակից
Մի-8 ուղղաթիռի ֆյուզելյաժը, որը Կուրիլյան ծովն Էր ընկել Կամչատկայի հարավում, հաջողվել Է բարձրացնել լճի հատակից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է Կամչատկայի երկրամասի կառավարության փոխնախագահ Ռոման Վասիլեւսկին:
«Վիտյազ-Աերո» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը, որի մեջ զբոսաշրջիկներ Էին, աղետի Էր ենթարկվել օգոստոսի 12-ի առավոտյան՝ ընկնելով Կամչատկայի հարավում գտնվող Կուրիլյան լիճը:
Ուղղաթիռում գտնվում Էին անձնակազմի երեք անդամները և 13 ուղեւորներ, այդ թվում՝ մեկ երեխա: Ութ մարդ ողջ Է մնացել, նրանցից չորսը վնասվածքներ են ստացել:
Հարուցվել Է քրեական գործ՝ երթևեկության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու վերաբերյալ: Որոնողական գործողությունը տեղում ավարտվել Է օգոստոսի 18-ին, երբ լճից դուրս են բերել բոլոր զոհվածների մարմինները:
Այն բանից հետո, երբ լճի մոտ տեխնիկա են բերել խորջրյա աշխատանքների համար, ուղղաթիռը գտնվել Է ափից մոտավորապես 500 մետր հեռավորության վրա՝ 120 մետր խորությամբ: «Երեկ անցկացվել Է ուղղաթիռը բարձրացնելու հերթական փորձը, որը հաջողությամբ Է պսակվել, այն բարձրացրել են 40 մետրով և այսօր գտնվում Է ափից 570 մետր հեռավորությամբ:
Ուղղաթիռն ամրացրել են կամրջանավերին. այսօր գործողությունը կշարունակվի, որպեսզի այն այսօր քաշելով բերեն ափին առավելագույնս մոտ: Այնուհետեւ որոշում կընդունվի կա՛մ ջրասուզակների, կա՛մ ցանկացած այլ տեխնիկայի օգտագործմամբ այն հեռացնել լճի ջրատարածքից»,-ասել Է Վասիլեւսկին՝ հանդես գալով տարածաշրջանի կառավարության օպերատիվ խորհրդակցության շրջանակներում, որը հեռարձակվել Է ուղիղ եթերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:










