Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում դպրոցները փակվելու են՝ վերջերս տարածում գտած անհայտ տենդի պատճառով

11:16 • 31.08.21

Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի իշխանությունները հրահանգել են մինչև սեպտեմբերի 6-ը չեղարկել բոլոր դասերը դպրոցներում 1-8-րդ դասարանների աշակերտների համար: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, պատճառը անհայտ տենդի բռնկումն է:

Ախտանշաններով դենգե տենդին նմանվող, սակայն մահացության ավելի մեծ ցուցանիշ ունեցող հիվանդության բռնկման էպիկենտրոնը Ֆիրոզաբադ շրջանն է, որտեղ տարբեր տվյալներով 40-50 մարդ է մահացել, որոնց մեծամասնությունը՝ երեխաներ: Բացի այդ, մահվան դեպքեր են գրանցվել նաև այլ շրջաններում:

Հիվանդությանը բնորոշ ախտանշաններն են բարձր ջերմությունը, արյան մեջ թրոմբոցիտների մակարդակի հանկարծակի անկումը և ջրազրկումը:

Մի շարք բժիշկների կարծիքով՝ համաճարակի պատճառը կարող է լինել դենգե տենդի ծանր տեսակը: Այդ հիվանդությունը փոխանցվում է մոծակների միջոցով: Ներկայում Հնդկաստանում մուսոնային անձրևների շրջան է, որի ընթացքում մոծակների քանակը կտրում աճում է:  

Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվող տեղեկությունների համաձայն՝ անհայտ հիվանդության պատճառով մեկ շաբաթում մոտ 70 մահվան դեպք էր գրանցվել Ուտար Պրադեշ նահանգում: