Չափազանց արդիական է ռազմագերիների վերադարձի հարցը. Ադրբեջանը, խախտելով միջազգային հումանիտար իրավունքը, խոչընդոտում է հայտարարության այդ և այլ կետերի իրագործումը. Միրզոյան

16:44 • 31.08.21

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ ուղադրություն է դարձվել խաղաղության բանակցությունների վերականգնմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Ռուսաստանն առանցքային դեր է կատարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի կանգնեցման գործում: Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումն Արցախում՝ որպես Բաքվի կողմից սադրանքների կանխման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման գործոն, պայմաններ է ստեղծում կյանքի նորմալ պայմանների վերականգնման համար»,- նշել է Միրզոյանը՝ ընդգծելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը:

«Բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերն՝ ուղղված պայմանավորվածությունների իրագործմանը, որոնց թվում չափազանց արդիական է ռազմագերիների վերադարձի հարցը: Այդ ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք: Միևնույն ժամանակ 10 ամիս անց Ադրբեջանը, խախտելով միջազգային հումանիտար իրավունքը, խոչընդոտում է հայտարարության այդ և այլ կետերի իրագործումը»,- հավելել է Միրզոյանը՝ շեշտելով, որ «Բաքուն դիմում է բաց սադրանքների՝ լուրջ հարվածի տակ դնելով իրավիճակը տարածաշրջանում»:

Նախարարը շեշտել է, որ Արցախին հումանիտար աջակցության հասանելիությունը չպետք է արգելափակվի: Վերջինս ընդգծել է, որ լուրջ է Արցախում՝ ադրբեջանական տիրապետության տակ հայտնված բազմաթիվ պատմամշակութային և կրոնական կոթողների պահպանման հարցը:

«Ընդգծվել է, որ հաղորդակցությունների բացումը կարող է փոփել գունապնակը տարածաշրջանում, դիվերսիֆիկացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև լոգիստիկ կապը: Այս հարցով նույնպես իրադրության կամայական ներկայացումն (Ադրբեջանի կողմի՝ խմբ.) անթույլատրելի է»,- հավելել է Միրզոյանը: