«Թալիբան»-ը մտադիր է սպանել Փանջշերի դիմադրության առաջնորդին. Աֆղանստանի դեսպան
«Թալիբան» շարժումը մտադիր Է վերացնել Փանջշերում գործող Աֆղանստանի դիմադրության ճակատի գործող առաջնորդ Ահմադ Մասուդին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Տաջիկստանում այդ երկրի դեսպան Մուհամադ Զոհիր Ագբարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Թալիբները երբեք չեն գնա նրանց (Փանջշերում դիմադրության առաջնորդների) հետ բանակցությունների, նրանք քաղաքական գործիչներ չեն, այլ ահաբեկիչներ, որոնք դեռ երեք տարի առաջ եղել են աշխարհի բազմաթիվ երկրներում արգելված կազմակերպությունների ցուցակում»,-ասել Է դիվանագետը:
Ագբարը կարծիք Է հայտնել, որ թալիբների նպատակն Է՝ «ծնկի բերել ամբողջ Աֆղանստանը» և ոչնչացնել դիմադրության առաջնորդներին, հատկապես Ահմադ Մասուդին:
«Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ «Թալիբան»-ը պատրաստ չԷ հակամարտող կողմի հետ բանակցությունների: Զինյալներն օգոստոսին գրավել են Աֆղանստանի գրեթե ողջ տարածքը: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում Է Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերը:
Այնտեղ գործող Աֆղանստանի դիմադրության ճակատի առաջնորդը՝ «Հյուսիսային դաշինքի» հանգուցյալ ղեկավար Ահմադ Շահ Մասուդի որդին՝ Ահմադ Մասուդը, հայտարարել Է, որ թալիբների դեմ պայքարը կդադարեցնի, եթե նրանք ստեղծեն ներառական կառավարություն և ապահովեն քաղաքացիական իրավունքների պահպանումը: Դրա հետ մեկտեղ, ՌԻԱ Նովոստիի հաղորդագրության համաձայն, Աֆղանստանի նոր կառավարության ձևավորման շուրջ կոնսուլտացիաներն ավարտվել են, հանգուցային պաշտոններն զբաղեցրել են «Թալիբան»-ի ներկայացուցիչները:










