Հերացի փողոցում բախվել են Ford Transit-ն ու Opel-ը, կան վիրավորներ. shamshyan.com

21:21 • 02.09.21

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Հերացի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 30-ամյա Վահագն Նիկողոսյանի վարած Ford Transit-ն ու  29-ամյա  Անդրանիկ Զեյնալյանի վարած Opel մակնիշի  ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Զեյնալյանը , նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 33-ամյա Ա. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից  Ա.Բ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։