Տեղումների պատմական ցուցանիշ, պտտահողմ և վայրագ քամիներ. ԱՄՆ-ում «Իդա» փոթորկի զոհերի թիվը հասել է 23-ի (լուսանկարներ)

19:55 • 02.09.21

ԱՄՆ-ում առնվազն 23 մարդ, այդ թվում՝ մի երեխա է մահացել «Իդա» փոթորկի ահագնացման հետևանքով, հայտնում է nbcnewyork.com-ը՝ մանրամասնելով, որ զոհերից ինը, այդ թվում՝ երկամյա երեխան, գրանցվել է Նյու Յորքում: Մյուս 14 դին հայտնաբերվել է Նյու Ջերսիում: Երկու նահանգում էլ հայտարարվել է արտակարգ դրություն:

Աղբյուրը նշում է, որ «Իդա» փոթորիկը մեկ գիշերվա ընթացքում ավերել է երեք նահանգի տարածքը՝ գրանցելով տեղումների պատմական ցուցանիշ, առաջացնելով առնվազն մեկ պտտահողմ և վայրագ քամիներ:

«Իդա» փոթորիկը, որը վտանգավորության 4-րդ աստիճան է ստացել, Լուիզիանա նահանգին էր հասել օգոստոսի 29-ին: Ավելի քան մեկ միլիոն տնտեսություն հոսանքազրկվել է: Նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ Լուիզիանան հայտարարել էր աղետի գոտի:

Hurricane Ida: New Orleans loses power as category 4 storm hits | Hurricanes  | The GuardianExtremely dangerous” Hurricane Ida strengthens dramatically overnight - The  VergeHurricane Ida: US Gulf Coast prepares for 'dangerous' storm | Weather News  | Al JazeeraHurricane Ida downs New Orleans power on deadly path through Louisiana |  World News,The Indian ExpressHurricane Ida: Crews in New Jersey, Pennsylvania ready to help with search,  recovery efforts - 6abc PhiladelphiaHurricane Ida traps Louisianans, leaves the power grid a shambles | Star  TribuneHurricane Ida: Biden pledges a vast federal response for 'as long as it  takes'Hurricane Ida hits New Orleans and Gulf Coast