Google-ն արգելափակել է Աֆղանստանի կառավարության օգտահաշիվները, որոնք թալիբները փորձում են կոտրել. Reuters
Google-ը ժամանակավորապես արգելափակել է Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների օգտահաշիվները, քանի որ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները փորձում են էլեկտրոնային նամակներին և թվային փաստաթղթերին հասանելիություն ստանալ, հաղորդում է Reuters-ը՝ քաջատեղյակ աղբյուրին հղումով։
Տվյալների անվտանգության ապահովման նպատակով մոտ 2 տասնյակ օգտահաշիվ է արգելափակվել։ Մասնավորապես, ֆինանսների, հանքարդյունաբերության, կրթության նախարարության օգտահաշիվները։
Այնտեղ պարունակվող տեղեկությունը թալիբներին թույլ կտար տվյալներ ստանալ վարչակազմի նախկին պաշտոնյաների, նախկին նախարարների, դաշնակիցների և Աֆղանստանի արտասահմանյան գործընկերների մասին:
DomainTools ընկերության անվտանգության ոլորտի հետազոտող Չադ Անդերսոնը հավելել է, որ տարբեր գերատեսչություններից ստացված տեղեկատվությունը «կարող է շատ ավելի արժեքավոր լինել Աֆղանստանի երիտասարդ կառավարության համար, քան հին ուղղաթիռները»:










