Խանջյան փողոցում միմյանց են բախվել են 6 ավտոմեքենաներ. վթարի հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է. shamshyan.com

20:22 • 04.09.21

Այսօր ժամը 17:50-ի սահմաններում, Խանջյան փողոցում՝ մանկավարժական համալսարանի հարևանությամբ, բախվել են Nissan X-Trail, Honda CRV, Nissan X-Trail, ՎԱԶ-2106, Mitsubishi և Infinti մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:  

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: