Խոշոր հրդեհ Գյումրիի սննդամթերքի խանութներից մեկում. հրշեջներին հաջողվել է մեկուսացնել ու մարել հրդեհը

16:25 • 05.09.21

Սեպտեմբերի 5-ին, ժամը 05:14-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի վերջնամասում այրվում է մթերային խանութ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող սննդամթերքի խանութում (մոտ 20 քմ) և հարակից ինքնաշեն երկաթե պահեստում (մոտ 15 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:45-ին, մարվել՝ 06:22-ին:

Այրվել են խանութն և հարակից պահեստը։