Երևանի դպրոցներից մեկում 44-օրյա պատերազմում զոհված Խաղաղապահ բրիգադի գումարտակի հրամանատարի  անունով դասասենյակ է անվանակոչվել

16:00 • 06.09.21

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Խաղաղապահ բրիգադի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանի անունով դասասենյակ է անվանակոչվել Երևանի համար 157 դպրոցում։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:

Փոխգնդապետի ծննդյան 39-ամյակի առիթով Նուբարաշենի մշակույթի տանը կազմակերպվել է հուշ-երեկո, որին մասնակցել են Խաղաղապահ բրիգադի հրամանատարը, զորամասի զինծառայողներ, Անդրանիկ Մանուկյանի հարազատներն ու ընկերները։

Հուշարձան-խաչքարի մոտ էլ հարգանքի տուրք է մատուցվել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: