Հայտնի է` ուր է մեկնել Քադաֆիի որդին բանտից ազատվելուց հետո
Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի որդին՝ Սաադին, դուրս է եկել Տրիպոլիից բանտից, ինչից հետո ուղևորվել է Թուրքիա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Լիբիայի նախկին ղեկավարի որդին 2011 թվականի իրադարձություններից հետո փախել է Նիգեր, բայց 2014 թվականին նրան հանձնել են լիբիական իշխանություններին: Նա հայտնվել է ճաղերի հետեւում՝ 2011 թվականին տեղի ունեցած բողոքի գործողությունների մասնակիցների դեմ «հանցագործությունների մեղադրանքով»:
Նրան մեղադրել են 2005 թվականին Լիբիայի ֆուտբոլի մարզիչ Բաշիր ալ Ռայանիի սպանության համար: 2018 թվականին դատարանը նրա վրայից հանել է սպանության մեղադրանքը: Սաադի Քադաֆին եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և 2001-2002 տարեշրջանում երկրի առաջնության լավագույն ռմբարկու:
2003-2007 թվականներին հանդես է եկել իտալական տարբեր ակումբների օգտին: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել է, որ Քադաֆիի որդին ցանկանում է վերականգնել Լիբիայի միասնությունը:










